Նկարագրություն
FA 48,2–54,8 մմ, D5 57–67 մմ, D3 71–83 մմ։ Ամառային զանգվածը սովորաբար մոտ 15 գ է (12–18 գ)։ Էխոլոկացիոն ազդանշանի հաստատուն հաճախականությունը 106–112 կՀց է (Dietz, von Helversen, 2004, էջ 19)։ Գանգի կոնդիլոբազալ երկարությունը 16,6–17,5 մմ, այտային լայնությունը՝ 10–11 մմ (Кузякин, 1950, էջ 199)։
Ապրելավայր
Բնակվում է քարանձավներում, անձավներում, տաճարներում, եկեղեցիներում, փլատակներում, նկուղներում, թունելներում և հանքահորերում՝ ինչպես անտառային զանգվածներում, այնպես էլ կիսաանապատներում, ապրելավայրի մոտ պարտադիր է ջրավազանը։ Հանրապետությունում թվաքանակը զգալիորեն կրճատվել է (ՀՀ Կարմիր գիրք, 2010)։ Սնվում է թեփուկաթևավորներով, երկթևավորներով և կարծրաթևավորներով (ՀՀ Կարմիր գիրք, 2010)։
Բազմացում
Ամռան սկզբին էգը ծնում է մեկ ձագ (ՀՀ Կարմիր գիրք, 2010)։ Ըստ Myhrvold et al. (2015) տվյալների՝ տարեկան ծնունդների թիվը՝ 1։
Ընդհանուր արեալ
Արեալը (ըստ MDD v2.5) ընդգրկում է Միջերկրածովյան տարածաշրջանը, Հյուսիսային Աֆրիկան և Առաջավոր Ասիան։
Տարածում Հայաստանում
Առաջին անգամ հայտնաբերվել է 1945 թ.՝ Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղում։ Փոքր խմբեր (3–15 առանձնյակ) հանդիպում են Երևանի շրջակայքում (Կարմիր Բլուր, Ջրվեժ) և Հրազդան գետի երկայնքով՝ մինչև Մեղրաձոր։ Արեալը ներառում է Գորիսից (Խնձորեսկ) դեպի արևմուտք՝ մինչև Արմավիր, և Երևանից դեպի հյուսիս՝ մինչև Իջևանի շրջան ընկած տարածքները (ՀՀ Կարմիր գիրք, 2010)։
Պահպանության կարգավիճակ
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում (2010)՝ VU B1a+2ab(iii) («Խոցելի»)։ IUCN՝ VU (ըստ MDD v2.5)։