Հայաստանի չղջիկները
Տեսակներ › Հարթաքթայիններ › Իրիկնաչղջիկներ

Շեկ իրիկնաչղջիկ

Nyctalus noctula (Schreber, 1774)

Նկարագրություն

FA 48,0–55,4 մմ, D5 47–58 մմ, D3 85–98 մմ (Dietz, von Helversen, 2004, էջ 60)։ Գանգի կոնդիլոբազալ երկարությունը 17,4–19,4 մմ, այտային լայնությունը՝ 12,4–14,1 մմ, վերին ատամնաշարը՝ 6,7–7,5 մմ, FA 51–57 մմ (Кузякин, 1950, էջ 324)։

Ապրելավայր

Նախընտրում է հին լայնատերև ծառերով այգիները, զբոսայգիները և անտառները։ Բնակվում է ծառերի փչակներում (առավել հաճախ՝ լորենու և բարդու, ավելի հազվադեպ՝ կաղնու, կեչու, կաղամախու և սոճու)՝ կլոր կամ ձվաձև անցքով (Кузякин, 1950, էջ 327–328)։ Նրա գաղութներում երբեմն ապրում են փոքր և հսկա իրիկնաչղջիկի միայնակ առանձնյակներ (Кузякин, 1950, էջ 330)։

Բազմացում

Ըստ Myhrvold et al. (2015) տվյալների՝ ձագերի միջին թիվը մեկ ծննդաբերությունում՝ 1,2, տարեկան ծնունդների թիվը՝ 1, հղիությունը՝ մոտ 66 օր, կաթով կերակրումը՝ մոտ 45 օր, կյանքի առավելագույն հայտնի տևողությունը՝ 22,7 տարի։

Ընդհանուր արեալ

Արեալը (ըստ MDD v2.5) ընդգրկում է Եվրոպան, Առաջավոր, Միջին և Հարավային Ասիան և Չինաստանը։

Տարածում Հայաստանում

Ներառված է EUROBATS-ի և MDD v2.5-ի Հայաստանի ցանկերում։ GBIF-ում Հայաստանից գրառումներ չկան։։

Պահպանության կարգավիճակ

ՀՀ Կարմիր գրքում (2010) գրանցված չէ։ IUCN՝ LC (ըստ MDD v2.5)։

← Անապատային մաշկեղՓոքր իրիկնաչղջիկ →